National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.06.2017
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

«Հարգելի գործընկերներ, այսօր Վեհաժողովի համար ճշմարտության պահ է: Գոնե ինձ համար սպասելի էր, որ Պեդրո Ագրամունտն իրեն չի պահելու ո՛չ որպես քաղաքական գործիչ եւ ո՛չ էլ որպես տղամարդ եւ հրաժարական չի ներկայացնելու: Ուստի մենք պետք է հավատարիմ մնանք ապրիլյան նստաշրջանում բյուրոյի կայացրած որոշմանը եւ թույլ չտանք, որ ինչ-որ մի Ագրամունտ, ով հրաժարվում է ընդունել բյուրոյի որոշումը եւ չի ցանկանում տղամարդավարի հեռանալ, Վեհաժողովը վերածի կլոունադայի: Մենք պետք է հենց հիմա սկսենք Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի իրավական գործընթացը եւ մաքրենք Վեհաժողովը կոռուպցիայի եւ շահերի բախման ամոթալի խարանից:

Ագրամունտգեյթը հրաշալի նախադեպ է, որպեսզի ԵԽ անդամ որոշ տոտալիտար երկրներ չհամարձակվեն այլեւս գնել, ուղղորդել, իրենց շահը թելադրել Վեհաժողովի որեւէ պատգամավորի, կամ, որ ավելի ամոթալի է, ԵԽԽՎ նախագահի: Ագրամունտգեյթը լավ նախադեպ է, որպեսզի Վեհաժողովի որոշ անդամներ վերջապես հասկանան, որ նավթադոլարները մարսել հնարավոր չէ եւ մի օր կանգնելու է իրենց կոկորդին:

Ես ողջունում եմ Վեհաժողովի բյուրոյի կողմից կոռուպցիոն հայտարարությունների ուսումնասիրության անկախ կառույցի ստեղծումը: Վստահ եմ, որ այդ մարմնի քննության առարկա կդառնան ինչպես խավիարային դիվանագիտության հայտնի դեմքերը, այնպես էլ քննության առարկա կդառնա այն, թե ում միջոցով եւ որքան գումար է ծախսել Ադրբեջանը՝ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելու համար, որտեղ բացի արդեն հայտնի Լուկա Վոլոնտեից, ինչպես պնդում է նաեւ այդ գործին խիստ քաջատեղյակ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նախկին անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին, ներգրավված են նաեւ Պեդրո Ագրամունտն ու Վեհաժողովի այլ պատգամավորներ: Հույս ունեմ, որ անկախ մարմինը քննության առարկա կդարձնի նաեւ Միլիցա Մարկովիչի եւ Բոբ Վոլթերի հեղինակած զեկույցների մութ պատմությունները՝ Եւ պատահական չէ, որ այս կառույցի ստեղծմանը նախարարական կոմիտեում կատաղորեն դեմ արտահայտվեցին Ադրբեջանն ու Թուրքիան:

Հարգելի գործընկերներ, այն պահից, երբ Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ, մենք բարձրաձայնում էինք այդ պարոնի՝ տարբեր տոտալիտար լիդերներին ծառայելու փաստերը, սակայն դուք լռում էիք: Երբ ես եւ իմ գործընկերներն այս ամբիոնից բարձրաձայնում էինք, որ մեր գործընկեր Քրիստոֆեր Շտրասերի զեկույցի տապալման գործում Վոլոնտեի հետ միասին ադրբեջանական լոբբիի շահերը սպասարկել են նաեւ Ագրամունտն ու այստեղ նստած որոշ պատգամավորներ, եւ Ագրամունտը մեզ լռեցնում էր, դուք դարձյալ ոչինչ չարեցիք:

Հիմա եկել է ճշմարտության հետ առերեսվելու պահը: Վստահ եմ, որ մենք վերջապես կունենանք այնքան խիզախություն եւ ազնվություն, որ կմաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի սարդոստայնից, որպեսզի Ագրամունտգեյթերն այլեւս չկրկնվեն»:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am